Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյան. Հայաստանում տեսնում եմ անկախ լրատվամիջոց ունենալու ցանկության պակաս

Մայիս 03,2020 18:20

«Հայաստանում՝ հեղափոխությունից հետո, կարծում եմ, կան բոլոր նախապայմանները, որպեսզի այդ ազատությունները լինեն»,- մայիսի 3-ին՝ Մամուլի ազատության օրը, Մեդիա կենտրոնի կազմակերպած քննարկան ընթացքում ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։ 

Նա նշեց, որ կիսում է մտահոգությունները՝ կապված ֆինանսական և օրենսդրական դաշտի հետ, որոնք լրջորեն ազդում են լրատվամիջոցների ազատության վրա. «Այստեղ, ցավոք, պետք է արձանագրենք, որ առանձնապես ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում։ Մենք հիմա ևս ունենք բավականին սահմանափակ գովազդային դաշտ, շատ մեծ քանակի լրատվամիջոցներ այդ դաշտում։ Առավել ևս հիմա, երբ մենք անցնում ենք այս համաճարակային իրավիճակով և դեռ չգիտենք, թե դա ինչպես է անդրադառնալու ամբողջ տնտեսական իրավիճակի վրա, հատկապես՝ լրատվության վրա։ Չնայած՝ կանխատեսումները չեն կարող լինել դրական, քանի որ լրատվական դաշտը և լրատվական դաշտի տնտեսությունը ընդհանուր մաս է կազմում և երկրի, մոլորակի տնտեսության։ Հետևաբար՝ պարզ է, որ լինելու է շատ ավելի բարդ։ Եվ դա բերելու է շատ ավելի լուրջ և նոր մարտահրավերների»։ 

Նունե Սարգսյանն ընդգծեց, որ այսօր էլ առկա է մեծ քանակով լրատվամիջոցներ ունենալու խնդիրը։ «Դա բերում է նրան, որ լրատվական միջոցների մի մասը փնտրում է և ուզում է փնտրել, այսինքն՝ մի մասը փորձում է իրեն կապել տարբեր քաղաքական, բիզնես ուժերի հետ։ Եվ դա բերում է իրենց հնարավորություն գոյատևելու»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում տեսնում է անկախ լրատվամիջոց ունենալու ցանկության պակաս։ 

Նա կարևորեց անհատների դիրքորոշումը և ընկալումները անկախ լրատվության մասին. «Եթե մենք այսօր Հայաստանում ընդհանրապես կարողանում ենք խոսել այդ ազատությունների մասին և պրոֆեսիոնալ լրագրության մասին, որը 30 տարվա ընթացքում անկախ Հայաստանում ամեն դեպքում գոյություն ունի, դա նաև անհատների շնորհիվ է, որոնք կարողացել են պահել այդ պրոֆեսիոնալ մոտեցումը լրագրության նկատմամբ, կարողացել են հաղորդակցվել հանրության հետ և վստահություն ձեռք բերել հանրության առջև»։ 

https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/858985274871783/?v=858985274871783

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031