Լրահոս
Օրվա լրահոսը

Մոուրինիոն մեկ անգամ է պարտությունից հետո լաց եղել

Մայիս 03,2020 17:47

Պորտուգալացի մասնագետը պատմել է իր այն հոգեվիճակի մասին, որ ապրել է 2012 թվականին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մյունխենի «Բավարիայից» իր ղեկավարած «Ռեալի» կրած պարտությունից հետո:

«Ռոնալդու, Կակա, Սերխիո Ռամոս… անկասկած, ֆուտբոլային հրեշներ են: Բայց նրանք նույնպես մարդ են: Այդ օրը կրած պարտությունից հետո ես գիշերը կյանքումս միակ եւ վերջին անգամ լաց եմ եղել: Դա շատ ծանր էր, որովհետեւ  այն ժամանակ մեր թիմը լավագույնն էր»,-Մոուրինիոյի խոսքերը մեջբերել է Marca-ն:

Այդ խաղում «Սանտյագո Բեռնաբեու» ստադիոնում «Ռեալը» 11 մետրանոցներով պարտվեց «Բավարիային»: Այդ օրը իրենց հնարավորությունը չօգտագործեցին հենց Ռոնալդուն, Կական եւ Ռամոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031