«Տեղափոխվում ենք ապակենտրոնացված պայքարի փուլ»,- քիչ առաջ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ֆեյսբուքյան զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց՝ այս մեթոդը մեզ հայտնի է 2018 թվականի թավշյա հեղափոխությունից: Խոսելով նման մեթոդի անցնելու պատճառների մասին՝ վարչապետն ասաց. «Ակնհայտ է, որ մենք առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ պետք է շարունակաբար ունենանք կորոնավիրուսի նոր դեպքեր, քանի դեռ պատվաստանյութ չի հայտնաբերվել: Մեր խնդիրն է վաղվանից ամեն ինչ անել, համակեցության նոր պայմաններ ապահովել, որ մենք կարողանանք կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրել, ոչ թե փակված լինել: Մեկ տարի անընդհատ փակված լինել հնարավոր չէ»:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ եթե իմանայինք՝ մեկ ամիս էլ ամենախիստ ռեժիմով ապրելուց հետո կարող ենք հայտարարել, որ համավարակը հաղթահարված է, կարելի էր գնալ նման լուծման, բայց արձանագրում ենք, որ դա հնարավոր չէ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ