Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև. Արթուր Վանեցյան

Մայիս 03,2020 17:20

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ուղերձը Մամուլի ազատության օրվա կապակցությամբ․

Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, սիրելի գործընկերներ,

Օրվա խորհրդին հետևելով՝ շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք իրենց սկզբունքային և հետևողական աշխատանքով ամենօրյա լրատվություն են տրամադրում հանրությանը։

Հայտնի ճշմարտություն է, որ ազատ խոսքն ու անկախ մամուլը մարդկության պատմության խոշորագույն նվաճումներից է, արժեքային այն հիմնասյունը, որի վրա խարսխված է ժողովրդավարությունը:

Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական ապագան անկասելի է, իսկ այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ են ազատ ու սկզբունքային լրատվամիջոցներ։

Վերջին ժամանակների իրադարձությունները ցույց տվեցին, որ լրատվամիջոցները կանգ չեն առնում ո՛չ ճնշումների և ո՛չ էլ արհեստականորեն դժվարությունների առջև ու վճռական կերպով կյանքի են կոչում իրենց առաքելությունը։

Լրատվամիջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնում այն մեծ ու անգնահատելի աշխատանքի համար, որը Դուք իրականացնում եք ամեն օր։

Մաղթում եմ ստեղծագործական նոր վերելքներ, մեծ տպաքանակներ եւ լայն լսարան: Առողջություն ձեզ եւ ձեր
ընտանիքներին։

Հ.Գ. Հաշվի առնելով վերջին ներքաղաքական զարգացումները, համոզված եմ, որ մոտ ապագայում մեզ սպասվում են քաղաքական խոշոր իրադարձություններ, որտեղ ձեր աշխատանքն ամենապահանջվածն ու ամենագնահատվածն է լինելու:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031