Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր իշխանությունը զերծ չի մնում ոչ յուրային մամուլի միջոցների նկատմամբ առնվազն սոցցանցային հարձակումներից․ Հայաստանի ժուռնալիստների միություն

Մայիս 03,2020 15:51
lurer

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, որը որպես մասնագիտական տոն նշվում է արդեն 27 տարի։

Ցանկացած երկրում, հատկապես ժողովրդավարական պետություններում ու հասարակություններում զանգվածային լրատվության միջոցներն ունեն անկյունաքարային նշանակություն, քանի որ նրանց աշխատանքի միջոցով է ապահովվում ժողովրդավարության հիմնական գործառույթներից մեկը՝ իշխանությունների, հանրային կառավարման մարմինների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունն ու հաշվետվողականությունը։ Հայաստանում մամուլի կայացումն ու զարգացումը մշտապես ուղեկցվել է մեծագույն դժվարություններով ու խոչընդոտներով։ Բոլոր ժամանակների իշխանություններն էլ զերծ չեն մնացել մամուլի աշխատանքը ճնշելու, ազատ մամուլի դեմ ոտնձգություններ իրականացնելու գայթակղությունից։

Ցավոք, այդ իրավիճակն է նաև այսօր, գործող իշխանությունը ազատ մամուլը դիտարկում է որպես հակառակորդ ու թշնամի, այն դեպքում, երբ պետք է լիներ հակառակը՝ ազատ ու անկախ լրատվամիջոցները պետք է հանդիսանային որպես իշխանության բնական դաշնակիցներն ու գործընկերները։

Իրականությունը, սակայն, դժբախտաբար հակառակն է։ Այսօր իշխանությունը զերծ չի մնում ոչ յուրային մամուլի միջոցների նկատմամբ առնվազն սոցցանցային հարձակումներից, այդ գործում օգտագործվում են իշխանության կողմից ուղղակի կամ անուղղակի վերահսկվող կեղծ օգտատերերը, այսպես կոչված՝ ֆեյքերը։

Դրան զուգահեռ բոլոր երկրներում խնդրահարույց համարվող ֆեյքնյուզը խոչընդոտ է դարձել ազատ ու անկախ մամուլի կայացման ու զարգացման համար։ Այս գործոնների համախումբը ներկայումս մարտահրավեր է դարձել ազատ ու անկախ մամուլի գործունեության համար։ Սակայն ի պատիվ իրական ու ազատ լրատվամիջոցների, դրանց լրագրողներն այսօր էլ աշխատում են իսկական նվիրումով ու պատվախնդրորեն՝ հասարակությանը ապահովելով իրական ու անաչառ տեղեկատվություն։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է մամուլի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ մամուլի ազատության օրվա կապակցությամբ՝ մաղթելով անխափան ու ստեղծարար աշխատանք։ Ազատ ու անկախ մամուլը բոլորիս ու մեր երկրի անգնահատելի հարստությունն է, որի պահպանման համար բոլորս պետք է անենք առավելագույնը՝ ապահովելով ազատ մամուլի անխափան աշխատանքը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031