Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում. Տիգրան Ավինյան

Մայիս 03,2020 12:32

ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մայիսի 4-ից նոր փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես․

Տեղաշարժի իրավունքի մասով՝

Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի։
Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը։
Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմանափակումները: Այս մոտեցումը պահպանվում է։
Փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը։

Տնտեսական սահմանափակումների մասով․ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝

Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,
շինարարության ավարտական փուլի աշխատանքները,
մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում:

Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները։
Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում։

Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ։
Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը։
Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար։
Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները:

Կանոններ
Զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։

Առավել մանրամասն՝ https://www.gov.am/files/docs/4038.pdf

Սիրելի՛ հայրենակիցներ,

Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել։

Ընդգծեմ նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։
Առողջություն ու զգոնություն բոլորիս:

https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2470409573263448?__xts__[0]=68.ARDGqsVet8h2xVLXuRlrdSNWka86rp8gm3225WPZg8ELp6ccVNsTuMQvDBWHS8fdVJswrX4Orho1ZYclM6s8H26s4ndit75-FqHaIs3cqxNGTSFctjgXAAbRdIyhxn_YFkIt6x_vjo4b0h5L9DgxjFG0ZqbpdfpOa6NOWlO1MFi2I1mS2HV5WPBjT_xiqZ-kFGGhJ1GCoLA39_lMLdC4_0urm7GpdfNJs6v5cdrp_xjsugy7n-O1a-WXsYMoP9-rDbihLy54u8cxXjgytDbXAF8mjRI1B-xczt9n6r-bWWeSfHztYCzoGQUA4jM40E2gRBhzwgHtqxLg5VXIA1TTbWbP&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031