Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վարչությունը Ռեմդեսիվիր դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ օգտագործելու իրավունք է տվել․ «Ամերիկայի ձայն»

Մայիս 02,2020 23:35

ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վարչությունը տվել է էբոլա հիվանդության դեմ կիրառվող Ռեմդեսիվիր դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ օգտագործելու իրավունք: Սա նշանակում է, որ հակավիրուսային այս դեղամիջոցը կարելի է տալ կովիդ 19-ի սուր հիվանդությամբ տառապող հիվանդներին: Վերջին փորձերը ցույց էին տվել, որ այն կրճատում է ծանր հիվանդների ապաքինման ժամանակահատվածը:

Փորձագետներն ասում են, թե էբոլայի դեմ կիրառված Ռեմդեսիվիրը չի կարելի համարել «կախարդական փայտիկ» ընդդեմ կորոնավիրուսի: Սակայն ինչպես Սպիտակ տան Օվալաձեւ սրահում ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ այս դեղամիջոցն արտադրող «Գիլիդ» ընկերության գործադիր տնօրեն Դանիել Օդեյն է ասել, դեղամիջոցը կիրառության մեջ դնելու որոշումն առաջին կարեւոր քայլն է: Նրա խոսքերով, ընկերությունն իր կողմից 1 եւ կես միլիոն սրվակ կնվիրաբերի հիվանդանոցներին:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031