Երեւանի շախմատի ֆեդերացիան Ժանսայա Աբդումալիկի շախմատի ակադեմիայի հետ միասին գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված ինտերնետային կայծակնային մրցամարտ անցկացրեց Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ: 100 խաղատախտակների առջեւ Հայաստանի հավաքական թիմը հաղթեց 225:175 ընդհանուր հաշվով:
Հայաստանի պատգամավորական թիմում Մխիթար Հայրապետյանը եւ Արտակ Մանուկյանը անցկացրած բոլոր պարտիաներում հաղթանակ տարան իրենց գործընկերների նկատմամբ՝ գրանցելով միեւնույն 4:0 «չոր» հաշիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ