Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժպիտների քաղաք» հիմնադրամը կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք

Մայիս 02,2020 19:50

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը մայիսի 2-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպում է բարեգործական օնլայն դրամահավաք, որի ամբողջ գումարն ուղղվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաներին և երիտասարդներին։ Նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) տարածման պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված բացառիկ ու անորոշ վիճակի հետևանքով՝ հիմնադրամն անորոշ ժամանակով հետաձգել է նախաձեռնած մի շարք բարեգործական միջոցառումների, դրամահավաքների և հանդիպումների անցկացումը։

Սակայն, միաժամանակ, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ այս դժվար օրերին էլ շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժում։ Նրանք չեն կարող սպասել, մինչև բժիշկները կհաղթեն համաճարակին։ Հետևաբար, հիմնադրամը դիմում է Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, հիմնադրամի բարերարներին, մեր գործընկերներին որպեսզի այս դժվար օրերին յուրաքանչյուրն իր ներդրումը կատարի քաղցկեղ ունեցող երեխաների և երիտասարդների բուժման գործում։

Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել հետևյալ հաշվեհամարներին՝ «Բանկ օֆ Ամերիկա» 3251 3512 0666/routing#121000358 և «Ամերիաբանկ» 15700 23051810100 կամ նվիրատվություն կատարել https://cityofsmile.org/donate/ հարթակի միջոցով։

Գործունեության երկու տարվա ընթացքում «Ժպիտների քաղաք» հիմնադրամը  ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սնունդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։ Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 465.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։

Համաձայն վիճակագրության ՀՀ-ում և Արցախում քաղցկեղից բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031