Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն այսօր հաստատել է Տոկիո 2020-ի ըմբշամարտում որակավորման կարգը եւ ժամանակացույցը:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան առաջիններից մեկն է աշխարհում, որը թարմացրել է որակավորման կարգը: Նշվում է, որ հիմնական սկզբունքները մնացել են անփոփոխ: Մարոկկոն, Հունգարիան եւ Չինաստանը պահպանում են մայրցամաքային ընտրական մրցաշարերը, իսկ Բուլղարիան կհյուրընկալի համաշխարհային ընտրական մրցաշարը:
«Մենք ուրախ ենք բոլոր մարզիկների համար հայտարարել դեպի օլիմպիական խաղեր կատարելիք քայլերը: Նրանք հստակ պատկերացում կունենան որակավորման գործընթացի մասին եւ կկարողանան կազմակերպել նախապատրաստությունը դեպի երազանք՝ հաղթահարել Տոկիո 2020-ի որակավորումը:
Փաստաթղթում հիմնական փոփոխությունը Խաղերին մասնակցելու իրավունքն է: Այսինքն, ընտրական մրցաշարերին եւ օլիմպիական խաղերին մասնակցել թույլատրվում է այն մարզիկներին, որոնք 18 տարեկան կդառնան 2021 թվականին:
Կարդացեք նաև
Ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների ըմբիշների համար եվրոպական որակավորման մրցաշարը կլինի 2021 թ. մարտին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, իսկ համաշխարհայինը ապրիլին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ