Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ո՞րն էր իմաստը 45 վարակակրի առկայության պայմաններում հանրապետության ողջ բնակչությանը «փակել» տանը, իսկ 1227 վարակակրի դեպքում մարդկանց թողնել «բաց նավարկության»․ Լուսինե Մարգարյան

Մայիս 02,2020 18:00

«Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավար Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մայիսի 2-ի դրությամբ, երբ ՀՀ կառավարության որոշմամբ մայիսի 4-ից կվերացվի տեղաշարժի արգելքը, կբացվեն բացօթյա սրճարանները, ռեստորանները, գեղեցկության սրահները՝ ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակվածության 2273 դեպք, որից վարակակիր է 1227-ը։

Ընդ որում, արձանագրենք, որ վերջին օրերին յուրաքանչյուր օրվա կտրվածքով գրանցվում է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի որակմամբ, ռեկորդային տվյալներ։ Վերջին մեկ շաբաթում օրական հաստատվել են 69, 62, 59, 65, 134, 82, 125 դեպքեր: Մինչև օրս մահացել է 33 մարդ` 27-ից 93 տարեկան։

Համեմատության համար հիշեցնեմ, որ մարտի 16-ին, երբ նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերով պայմանավորված ՀՀ կառավարությունը ողջ հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարեց՝ ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն հոսպիտալացված էր 87 հիվանդ, որից հաստատված էր միայն 45-ը:

Ամենապարզ տրամաբանությամբ, համեմատելով 2273 և 87 թվերը հասկանալի է, որ վարակվելու հավանականությունը գրեթե երեք անգամ ավելացել է։ Հենց այս պայմաններում էլ հարազատ կառավարությունը որոշում է դուրս գալ վարակի սահմանափակումների ռեժիմից։

Արտակարգ դրության սահմանափակումներից դուրս գալու միակ հիմնավորումը Նիկոլ Փաշինյանի կառավարության վերջին նիստում հնչեցրած կարծիքն է․ «Վարակի սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ, որ, օրինակ, կարծում եմ՝ ակնհայտ է, որ առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և, հետևաբար, չենք կարող մեկ տարի ուղղակի փակված ռեժիմով ապրել»:

Ստացվում է, որ, կառավարությունը որոշումներ է կայացնում ոչ թե տվյալների վերլուծությունների, փաստերի ուսումնասիրման ու եզրակացությունների, դրանց վրա հիմնված կանխատեսումների, այլ ՝ զուտ սուբյեկտիվ կարծիքների հիման վրա։

Չեմ վիճարկում, թե հնարավոր է կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակվեն մեկ, գուցե ավելի տարիներ։ Պարզապես ուզում եմ արձանագրել, այդ դեպքում ո՞րն էր իմաստը 45 վարակակրի առկայության պայմաններում հանրապետության ողջ բնակչությանը «փակել» տանը, իսկ 1227 վարակակրի դեպքում մարդկանց թողնել «բաց նավարկության»։

Հ․Գ․ Հա, կարծեք թե հասկացա, այս ընթացքում ձեռքերը օճառով լվանալու մասին բազմաթիվ գովազդային տեսահոլովակներ պատրաստվեցին ու հեռարձակվեցին, անսահման քանակությամբ ալկոգել, բժշկական դիմակներ ու ձեռնոցներ վաճառվեցին։

https://www.facebook.com/lusine.margaryan.754/posts/3209230539127873

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. The answer, my friend, is blown in the wind
    The answer is blown in the wind

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031