Արցախի պահպանողական կուսակցության նախագահ, առաջին փուլում նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր՝ մայիսի 2-ին, հանդիպում եմ ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Քննարկել ենք պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք կարեւորվել է համազգային հարցերի շուրջ քաղաքական դաշտում կայուն երկխոսության պահպանման եւ համախմբված գործելու անհրաժեշտությունը:
https://www.facebook.com/david.babayan.5011/posts/3456631314366084