Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում․ Շիրակի մարզպետարան

Մայիս 02,2020 13:52

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով 85 հիվանդ է բուժվում, նրանցից 79-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մեկուսացման ցուցում ստացած շիրակցի 16 քաղաքացիների մոտ, որոնք 14 օր մեկուսացման վայրում գտնվելուց հետո, ըստ ցուցման, անցել են թեստավորում, նմուշառումը դրական արդյունք է ցույց տվել։

16 հիվանդներն այժմ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են։
Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 18 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 305 քաղաքացի։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/photos/a.1908228629436346/2581564892102713/?type=3&theater

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031