Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք մայիսի 4-ից գնալ ոչ թե թուլացման, այլ նվազագույնը մեկ շաբաթով կարանտինի ռեժիմի խստացման․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Մայիս 02,2020 13:17

Պսևդոարտակարգ դրությունից անցումը մայիսի 4-ից նախատեսվող ռեժիմի թուլացմանը մեծ ռիսկեր է պարունակում։

Սահմանափակումների թուլացումը կատարվում է անպատրաստ, առանց հետագա ռազմավարություն ունենալու։

Վերջին օրերի ցուցանիշները ոչ մի լավ բան չեն ասում, ավելին՝ բավականին մտահոգիչ են։ Առողջապահության նախարարի հայտարարությունը, որ ընդամենը 5-6 օր կարող են ձգել, հետո կանցնեն մյուս սցենարներին, նշանակում է՝ համակարգը կանխատեսում է հիվանդների թվի զգալի աճ։

Որքան հասկանում ենք՝ մյուս սցենարներ կոչվածը ասիմպտոմ և թեթև հիվանդներին հիվանդանոց չտանելն է, տանը պահելը։

Հայաստանյան բնակարանային պայմաններում սա բերելու է հիվանդների թվի կտրուկ աճի։ Երկու պատճառով՝ ա/ բնակչության մեծ մասը չունի տանը մեկուսանալու բնակարանային պայմաններ, բ/ չկա սոցիալական գրագիտության պատշաճ մակարդակ։ Այս երկուսը միասին կարող են բերել անկառավարելի վիճակի։

Չի կարելի գնալ լոքդաունի թուլացման՝ առանց թեստավորման հնարավորությունների կտրուկ աճի։ Թուլացնում ես կարանտինի ռեժիմը, ուրեմն պետք է զուգահեռ էապես մեծացնել թեստավորման քանակը։ Սա է աշխարհում ընդունված նորմը։ Վերջին 5 օրերի թեստավորման քանակները առանց այն էլ քիչ են՝ օրական՝ 936, 893, 747, 616, 589:

Մայիսի 4-ից իրավիճակը կարող է դուրս կգա վերահսկողությունից։

Որոշումներ ընդունելիս միշտ պետք է հաշվի առնել հայաստանյան հասարակության մի զգալի մասի ցածր գիտակցությունը, համակեցության ոչ բավարար մշակույթը։ Սա օբյեկտիվ փաստ է, որն ազդելու է  առաջիկա իրականության վրա։

Կարանտինի թուլացման փուլը ամբողջ աշխարհում առ այս պահը նորություն է, ինչ-որ իմաստով՝ վիճակախաղի տրամաբանությամբ։ Չկա որևէ ստույգ կանխատեսում, հաշվարկ։ Այդ պատճառով էլ պետք է անել նախապատրաստական զգալի աշխատանք։ Թեստերի քանակը դրանցից մեկն է։ Մյուս կարևոր նախապայմանը հիվանդանոցային ռեզերվային տեղեր ունենալն է. աշխարհում սկսեցին թուլացման գնալ այն պահից, երբ տեսան, որ ինտենսիվ թերապիայի սենյակներում բավարար ռեզերվային տեղեր ունեն։ Մեզ մոտ այս կտրուկ թուլացման պայմաններում չի բացառվում, որ վարակն արագ տարածվի, ու լինի միջին և ծանր հիվանդների կտրուկ աճ։

Առաջարկում ենք՝ մայիսի 4-ից գնալ ոչ թե թուլացման, այլ լրիվ հակառակը՝ նվազագույնը մեկ շաբաթով կարանտինի ռեժիմի խստացման։ Այդ ժամանակն օգտագործել նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաև՝ իրավիճակն ավելի օբյեկտիվ հասկանալու համար։ Ռեժիմի թուլացմանն ուղեկցող նախազգուշական միջոցառումների մասին կարևոր տեղեկատվություն տարածել։ Հակառակ պարագայում տպավորություն է, որ իշխանությունը իր պատասխանատվությունը գցում է քաղաքացիների վրա։

 

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031