Մայիսի 1-ին, ժամը 10:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում անհայտ տեսակի օձը կծել է տեղի բնակիչներից մեկին:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով՝ մոտ 1 կմ:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել «Վարդանես» կոչվող տարածքում:
Փրկարարները Գայանե Ե.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի լրագրող, հարգելի լրատվամիջոց. ի գիտություն բոլոր լրագրողների, ովքեր ասում, գրում, մտածում կամ հավատում են թե օձերը խայթում են՝ իմացե՛ք, օձերը չեն կարող խայթել։ Երբե՛ք։ Օձերը խայթ չունեն։ Խայթ ունեն օրինակ մեղուները, կրետները, կարիճները։
Օձերը կծում են։ Ատամով։ Սնամեջ ատամով, որի հիմքում թունապարկն է։ Կծելու ժամանակ առաջացած ճնշման արդյունքում թույնը սնամեջ ատամի միջով հոսում է ուղիղ վերքի մեջ և առաջացնում թունավորում։ Նորի՛ց կրկնեմ։ Օձերը բերանում խայթ չունեն։ Չեն էլ կարող ունենալ։
Այսպիսով՝ օձերը կծում են, մեղուները և կարիճները խայթում։
Հարգելի խմբագիր, այս կարգի նյութերը խմբագրելուց սա հաշվի առեք։
Հարգանքով
Աշոտ Մարգարյան։
Հարգելի Առավոտ, շնորհակալություն ընթերցողի կարծիքն հաշվի առնելու համար։
Հարգանքներս։