Asbarez Post. Համայնքի հետաքրքրութեանը արձագանքելով, Փասադինայի միացեալ դպրոցաշրջանի (PUSD) Ուսումնական յանձնախումբը վաւերացրել է Հայերէն երկլեզու խորացման դպրոցական ծրագիր (Armenian Dual Language Immersion Program)՝ 2020-2021 տարեշրջանին, 9-12 դասարանների համար, Բլեր դպրոցում։
Արձանագրութեան համար, PUSD-ի նոր աշակերտները եւ դպրոցաշրջանից դուրս գտնուող աշակերտները կարող են դիմում ներկայացնել մինչեւ Օգոստոսի 6ը։ Յաւելեալ մանրամասնութիւններ կան PUSD-ի Open Enrollment կայքում՝ openenrollment.info։
Դասարանները, ներառեալ լեզուի խորացումը, դասաւանդուելու են լիովին վկայեալ երկլեզու ուսուցիչների կողմից, որոնք հայերէն դասաւանդելու համար ունեն յաւելեալ պատրաստութիւն եւ փորձառութիւն։
Ծրագիրը առաջարկելու է յաւելեալ դասընթացքները 2020-21 տարեշրջանի համար՝ Հայերէն I, II, III եւ IV։ Երբ ծրագիրը ընդարձակուի, PUSD-ն ծրագրում է յաւելեալ դասընթացքներ առաջարկել, ինչպիսին՝ հայ գրականութիւն, հայոց պատմութիւն եւ մշակույթ։
Կարդացեք նաև
«Գործակցութեան եւ ընկերակցութեան լաւագոյն մի օրինակն էր այս հայ համայնքի եւ Փասադինայի միացեալ դպրոցաշրջանի միջեւ,» ասաց Մարօ Եագուպեան՝ համայնքի անդամներից մեկը, որ ամբողջովին նուիրուել է ծրագրի ստեղծման։ «Ծնողների եւ համայնքի անդամների անխախտ նուիրուածութեամբ, մենք ոչ միայն համայնքի մեջ գոյութիւն ունեցող բացն ենք փակում, այլ ստեղծել ենք մի նորարական ուսումնական առիթ»:
«Ես ոգեւորուած եմ Փասադինայի միացեալ դպրոցաշրջանի դրական քուէով, հիմնելու Հայերէն երկլեզու խորացման ծրագիր Բլեր դպրոցում, իր տեսակի մեջ առաջինը Միացեալ Նահանգներում», ասեց Արսինէ Շիրվանեանը՝ համայնքի անդամներից մեկը, որ նուիրուել է այս ծրագրին։
Ծրագրի հաստատումը պայմանաւորուած է PUSD-ի համար 150 նոր աշակերտների մասնակցութեամբ։ Առաջին տարուան համար, ծրագրին կարող են մասնակցել միայն 250 աշակերտ։
(Յապաւուած հաղորդարութիւնը՝ կրթաշրջանէն)