Իտալիայում շուտով ֆուտբոլային մարզումները կվերսկսվեն, սակայն «Յուվենտուսի» աստղային ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում շուտ լքել հարազատ Մադեյրա կղզին: Նա չի ցանկանում վերադառնալ Թուրին, քանի դեռ անվտանգության պատշաճ պայմաններ չեն ապահովվել:
Corriere Dello Sport-ի էջերում տեղեկություն է հրապարակվել, որ այդ նպատակով Ռոնալդուն իր մտերիմ շրջապատի միջոցով կարող էր մատնել հարձակվող Պաուլո Դիբալային, թե կորոնավիրուսի նրա հերթական թեստը նույնպես դրական է եղել:
Ավելի վաղ, Դիբալայի ընկերուհին արգենտինյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել էր, որ ֆուտբոլիստը դեռ չգիտի վերջին թեստերի պատասխանը եւ ի հայտ եկած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ