Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արսեն Խառատյանը՝ Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայցի մասին

Մայիս 01,2020 23:30

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քանի որ զանգեր եմ ստանում լրատվամիջոցներից ու ընկերներիցս Հրանտ Բագրատյանի դեմ դատական հայց ներկայացնելու վերաբերյալ, հարկ եմ համարում այստեղ մանրամասնել որոշմանս հիմքերն ու պատճառները.

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ վիրավորական արտահայտություններ է արել, ինչպես նաեւ գոյություն չունեցող փաստեր վերագրել ինձ:

Վիրավորանք

Նախկին վարչապետն իր գրառման մեջ ինձ անվանում է «սորոսական էմիսար», «սորոսական թափթփուկ», մտապնդումներ անում, թե` մեջբերում եմ. «թքած ունենք Արցախի ընտրությունների վրա, ինչպես Ադրբեջանը»:

Զրպարտություն

Բագրատյանը ինձ է վերագրում բաներ, որոնք աղերս չունեն իրականության հետ: Մասնավորապես հայտարարում է, թե իբր ես, Արցախի ընտրությունները հայտարարել եմ կեղծված, պահանջել եմ Բակո Սահակյանի հրաժարականը, օգտագործել եմ Արցախի հեղափոխական ուժերին եւ այլն:

Վիրավորանքից զատ, Բագրատյանի այս հայտարարությունը բացահայտ սուտ է եւ` ըստ իս, նպատակ է ունեցել շեշտադրված նեգատիվ ենթատեքստ տալով խեղաթյուրել հանրային ընկալումները իմ նկատմամբ, ուստիեւ` պատասխան է տալու դատարանում:

Մնում է հուսալ, որ հայցը կլսվի հնարավորինս սեղմ ժամկետներում եւ չի արժանանա իմ ու ընկերներիս արդեն երկար ձգվող մի քանի այլ հայցերի ճակատագրին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031