Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի օրերին տարածքային կորուստների մասին․ ի վերջո, ի՞նչ է եղել. «Ա1+»

Մայիս 01,2020 22:44

«Ա1+». Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանն «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է 2-3 հարյուր հեկտար տարածք, 8 հարյուր հա միայն Արցախի հինգ տարածքից են կորուստներ եղել, Ջաբրայիլի ու Ֆիզուլիի շրջաններում էլ են տարածքային կորուստներ եղել։

«Ա1+»-ը մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ։ «Կարծում եմ՝ այդպես չէ։ Թվերը վաղուց հրապարակվել են։ Նույնիսկ թվեր կան, որ 8 հարյուր հեկտար չէ, ավելի քիչ է»,- նշեց Բաբայանը՝ խորհուրդ տալով մեկնաբանության համար դիմել Արցախի Պաշտպանության նախարարությանը։

Արցախի Պաշտպանության բանակի (ԱՀ Պաշտպանության նախարարություն) մամուլի քարտուղար, գնդապետ Սենոր Հասրաթյանը Սամվել Բաբայանի ասածի վերաբերյալ նշեց․ «Ոչինչ չեմ ասում։ Տարածքների հետ կապված մեկնաբանություն եղել է, համապատասխան մարմիններն արդեն մեկնաբանել են»։

Նշենք, որ «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի նախաձեռնած և վերջերս հրապարակված «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն (այժմ՝ պաշտոնաթող) ասել էր, որ տարածքային կորուստը 4 հարյուր հեկտարից էլ քիչ է եղել, իսկ ԱՀ Պաշտպանության բանակի այն ժամանակվա հրամանատար  Լևոն Մնացականյանը (այժմ՝ ԱՀ ոստիկանապետ) նույն ֆիլմում ասել էր, որ կորուստը եղել է մինչև 4 հարյուր հա։ Իսկ 2016 թվականին տարածքային կորուստի մասին առաջինը բարձրաձայնել էր Արցախյան ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը՝ նշելով 8 հարյուր թիվը։ 2016-ին այդ ժամանակվա իշխանությունները հաստատել էին 8 հարյուր հեկտար տարածքային կորուստը, սակայն վերոնշյալ ֆիլմում՝ այլ թիվ նշել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031