«Մոլորակի ամենապահովված երկրներից մեկն ենք համարվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Արցախի ներկայիս իշխանություններին և բուժաշխատողներին։
Նա նշեց, որ Արցախում արձանագրվել է հիվանդության 8 դեպք, որոնցից 6-ը առողջացել են, և հույս հայտնեց, որ առաջիկայում մյուս երկու հիվանդներն էլ կկազդուրվեն. «Շատերը անհամբեր սպասում էին վատ լուրերի, որովհետև ամեն քայլափողի կասկածի տակ դնելով ընտրությունները կամ ընտրությունները կազմակերպելը, մատնացույց էին անում՝ բա որ հանկարծ համավարակի տարածման մեծ տեմպեր լինեն, ու չէին թաքցնում ոգևորությունը, երբ որևէ հիվանդի մասին խոսվում էր։ Անհամբեր սպասում էին, որ այդ հիվանդից պետք է տարածվեր։ Աստված մեզ հետ էր, և Ղարաբաղում մենք այսօր ունենք նորմալ իրավիճակ»։
Արայիկ Հարությունյանը նաև մի մտահոգություն ուներ. «Երեկ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում քայլելով տեսել եմ, թե ինչ խնդիրներ կարող են լինել, եթե մենք ինքներս չգիտակցենք, որ մեզնից է կախված այսօրվանից հետո վարակի տարածման ռիսկերը։ Հարյուրավոր, կարող է նաև հազարավոր մարդիկ քայլում էին՝ չպահպանելով սոցիալական հեռավորությունը կամ կանոնները։ Մենք պետք է գիտակցենք, որ հետագա տարածման ռիսկը հենց մեզ վրա է։ Ամեն մի քաղաքացի պետք է գիտակցի, որ իր ծնողի, իր երեխայի, իր բարեկամի, իր հարազատի հիվանդանալու, վարակվելու ռիսկը կախված է իրենից։ Մենք փողոցում պետք է այդ ամենը պահմանենք»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: