Մեծ Բրիտանիայի FourFourTwo հրատարակությունը կազմել է ֆուտբոլային աշխարհում ամենից ավելի չսիրված գործիչների վարկանիշային ցուցակը, որում տեղ է գտել 30 անհատականություն: Ցուցակը գլխավորել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպպ Բլաթերը: Պատճառը համաշխարհային ֆուտբոլի նախկին ղեկավարի մասին տիրաժավորվող կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մասին սկանդալային պատմություններն են:
Ովքե՞ր են կազմել առաջին տասնյակը ըստ հաջորդականության. Զեպպ Բլաթեր (ՖԻՖԱ-ի նախկին նախագահ), Ժոզե Մոուրինիո («Տոտենհեմի» գլխավոր մարզիչ), Հերալդ Շումախեր (Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ), Միշել Պլատինի (ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ), Ռիչարդ Քիզ (հաղորդավար), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուսի» ֆուտբոլիստ), Լուչանո Մոջի («Յուվենտուսի» նախկին գլխավոր տնօրեն), Էլ-Հաջի Դիուֆ («Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ), Փիթ Վինկելման («Ուիմբլդոնի» նախկին սեփականատեր), Ջոն Տերրի («Չելսիի» նախկին ֆուտբոլիստ):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ