Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէր արտակարգ դրություն հայտարարել, գերագնահատվեց համաճարակի մեծությունը. Արմեն Եղիազարյան. «Ա1+» (տեսանյութ)

Մայիս 01,2020 18:45

Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը գտնում է, որ Հայաստանի կառավարության կամ պարետատան նախաձեռնությունը, որ մայիսի 4-ից պետք է աշխատանքը վերսկսեն մի շարք բիզնես-ոլորտներ, չափազանց ուշացած որոշում է: Ավելին, նա պնդում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով պետք չէր արտակարգ դրություն հայտարարել:

«Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ համաճարակը գերագնահատվեց ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ողջ աշխարհի կողմից: Եվ որ խելամիտ գտնվեցին ու տնտեսական մեծ կորուստներ չունեցան Շվեդիան ու Բելառուսը, որոնք մյուսների նման չփակեցին իրենց բիզնեսը և տնտեսությանը թույլ տվեցին աշխատել:

Տնտեսագետը նաև գտնում է, որ համաճարակի տնտեսական հետևանքների դեմ կառավարության իրականացրած մեկ տասնյակից ավելի ծրագրերը բավարար չեն և բարդացված են: Նրա խոսքերով՝ մեկը եթե չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին, ամեն ինչ անում են, որ նա չընկնի ծրագրի մեջ: Եվ որ այդ աջակցությունը ոչ բոլոր կարիքավորներին է բաժին հասնում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031