Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ելումուտի դյուրացման մասին պարետի որոշում չկա. Ջիվան Ղահրամանյան

Մայիս 01,2020 18:35

Արցախի հանրապետությունում այս պահի դրությամբ ստացիոնար բուժում են անցնում նոր կորոնավիրուսի վարակով վարակված երկու հիվանդ, վեց հիվանդ  բուժվել է, ընդհանուր առմամբ 287 անձ է թեսթավորված:

Այս մասին այսօր Արցախի միասնական տեղեկատվական շտաբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը:

«Մենք անում ենք ամեն հնարավորը, որ վիճակագրությունն Արցախում բացասական զարգացում չունենա»,- ասաց բանախոսը` այդ առումով բավական դրական եւ համակարգված գնահատելով Արցախի հանրապետության ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգված աշխատանքը`կանխարգելիչ միջոցառումների եւ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու առումով, թե հանրապետության ներսում, թե հանրապետության սահմաններին:

Հարցին`վերջին երկու օրերի ընթացքում հիվանդության նոր դեպքեր չկան, արդյո՞ք Արցախում հաղթահարում ենք իրավիճակը, բանախոսը պատասխանեց, որ իրավիճակը վերահսկելի, կառավարելի է, կայուն է, բայց դա դեռ չի նշանակում, որ կարանտինից պետք է դուրս գալ. «Բնակությունը պետք է շարունակի կանխարգելիչ բոլոր միջոցառումները պահպանել, շարունակել հետեւել պարետի ցուցումներին»:

ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ջիվան Ղահրամանյանն էլ ասաց, որ սահմանային անցակետերում վերահսկողություն իրականացնող ոստիկաններն ապահովվել են անհրաժեշտ համապատասխան հանդերձանքով, իրականացվել է խստացված վերահսկողություն: Ոստիկանության չորս ծառայող մեկուսացվել են`կորոնավիրուսի հնարավոր վարակակիրների հետ շփված լինելու կասկածով:

Ինչ վերաբերվում է Արցախի հանրապետությունում ելումուտի կարգի մեղմացման մասին հարցին ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ պարետի համանման հրահանգ դեռեւս չունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031