Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արտակարգ դրության ժամանակ առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները պիտի դրսևորեին զսպվածություն»․ Արթուր Համբարձումյան

Մայիս 01,2020 18:25

Aravot.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ (նա այս կուսակցության համահիմնադիրներից է) Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանից հետաքրքրվեց, թե հաջողվե՞ց արդյոք ՀՀ կառավարության հայտարարած արտակարգ դրության ժամանակ կանխարգելել վիրուսի տարածումը, Պարետը կարողացա՞վ այնպես անել, որ քաղաքացիներին ենթարկվեն իր հրամաններին:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից հանվում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես կվերանա մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը, կգործեն բացօթյա տարածք ունեցող ռեստորանները, սրճարանները, վարսավիրանոցները կանցնեն բնականոն աշխատանքի։

«Արտակարգ դրության պայմաններում երևի առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները պետք է դրսևորեին մաքսիմալ զսպվածություն, բայց ի՞նչ տեսանք․․․

Նախ, հիշեցնեմ, որ այսօր տարածվեց այն տեղեկությունը, որ կառավարության շենքում ՀՀ պարետի հետ ռազբորկա է տեղի ունեցել, այն պարետի, ում հրամաններին արտակարգ դրության պայմաններում պիտի ենթարկվի նաև ՀՀ վարչապետը: Կարծում եմ այս միջադեպը լավագույնս ներկայացնում է Հայաստանում տիրող իրավիճակը, բայց թվարկենք ևս մի քանի դեպքեր, որոնք տեղի են ունեցել այս ընթացքում։

Հայաստանում երբեք որևէ նախարար՝ գործադիր իշխանության բարձր ներկայացուցիչ չի հայտարարել, որ չի ենթարկվելու դատական իշխանության կայացրած ակտերին: Զավեշտն այն է, որ այն ոչ միայն տեղի ունեցավ, այլև տեղի ունեցավ արտակարգ դրության պայմաններում:

Հայաստանում նախկինում ոչ մի անգամ ԱԺ-ի ոչ մի փոխխոսնակ փողոցում կամ այլուր մարդկանց դեմքերը չի ջարդել, բայց այն տեղի ունեցավ ու տեղի ունեցավ իրենց իսկ հայտարարած արտակարգ դրության պայմաններում:

Մի քանի օր առաջ իշխանությունների բացարձակ ամենաթողության պայմաններում տեղի ունեցավ Գավառի սահմռկեցուցիչ դեպքը:

Իշխանությունների կողմից երբևէ նման ցինիկ ու գռեհիկ պահվածք չէր եղել հայ հոգևորականների նկատմամբ: Դա տեղի ունեցավ արտակարգ դրության պայմաններում:

Կառավարության ներկայացուցիչներն ու սովորական ոստիկաններն այդպես էլ չկարողացան հանրությանը բացատրել, թե ՀՀ քաղաքացիներից պահանջվող լրացման ենթակա թուղթն ինչպես և ինչքանով է նվազեցնում վարակի տարածման ռիսկերը:

Հայաստանում՝ երկրի ղեկավարի ներկայությամբ համակուսակիցները կամ այլ պաշտոնյաներ երբեք բռնցքամարտի չեն բռնվել: Ցավալի է նաև, որ վարչապետն արդեն այնքան է կորցրել իր հեղինակությունը իր իսկ թիմում, որ ստիպված է եղել վիճակն հանդարտեցնելու համար հրավիրելու անվտանգության աշխատակիցներին:

Ցավոք սրտի, ունեինք իշխանություն, որը որդեգրել էր մարդկանց բաժանելու, սև ու սպիտակ անելու, մարդկանց բանտերում փակելով վախեցնելու քաղաքականությունը, և փոխանակ արտակարգ դրության պայմաններում, կոմպլեքս նպատակային սոցիալական ու տնտեսական հաշվարկված քայլեր կատարեր՝ շարունակեց որդեգրածը և որպես այս ամենի բացասական արդյունք՝ Հայաստանի սոցիալ- տնտեսական այս ծանր վիճակը, համավարակի այս աստիճան տարածումը․․․»,-ասաց Արթուր Համբարձումյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031