Լրահոս
Օրվա լրահոսը

Անտեսվածները

Մայիս 01,2020 17:26

Քիչ առաջ կարդացի Արտեմիս Լեփեջյանի հարցազրույցը Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների վիճակի մասին։ Աչքիս առաջ եկան այն ճաշարանները, խանութներն ու վարսավիրանոցները, որտեղ աշխատում են սիրիահայերը՝ միայն անկեղծ ժպիտ, ջերմ մթնոլորտ և ամենակարևորը, ներեցեք, մեզ համար անսովոր՝ ազնվություն և պարկեշտություն։

Նրանք նոր, ազնիվ մշակույթ են ներմուծել Հայաստան։

Միշտ անհանգստացել եմ նրանց ճակատագրի համար, հատկապես, երբեմն տեղեկանալով, նրանց նկատմամբ, մեղմ ասած, պետական անտարբեր վերաբերմունքի մասին։ Անհանգստացել եմ, որ հնարավոր է նրանք վերջնականապես հիասթափվեն «Մայր» հայրենիքից և, ևս որերորդ անգամ, արտագաղթեն։ Եվ ահա, այս համաճարակային իրավիճակում, սիրիահայերը գտնվում են բացարձակ անտարբերության մեջ։

Հարգելի պարոն վարչապետ, սիրիահայերը «հպարտ» Հայաստանում, բացի իրենցից այլ հարևան-բարեկամներ չունեն, որ պարտք վերցնեն և հոգան իրենց կոմունալ ծախսերը, բնակարանային վարձերը։ Դուք խոստանում էիք, որ 2050թ․ Հայաստանը կունենա 5 մլն. բնակիչ, նկատի ունենալով նաև մեր հայրենակիցների ներգաղթը։ Դուք այցելեցիք ԱՄՆ և այնտեղ նույնպես մեծ խոստումներ տվեցիք։ Դուք լուծարելով Սփյուռքի նախարարությունը, ձեզ կից, ավելի մեծ աշխատակազմով ստեղծեցիք Սփյուռքի ինչ-որ բաժին, որի աշխատողները շքեղ գործուղումային շրջագայությունների են մեկնում և հսկայական պարգևավճարներ ստանում։ Իսկ սիրիահայերը․․․

-Լուծարեք ձեզ կից սփյուռքի ստորաբաժանումը և միջոցներն ուղղեք սիրիահայերի աջակցությանը։ Իսկ լուծարված աշխատողները որոշակի ժամանակ, իրենց նախկինում ստացած պարգևավճարներով կդիմանան, նաև հաշվի առեք, որ նրանք ունեն և ազգականներ և հարևաններ։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031