Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Աշխարհում միլիոնավոր երեխաների համար դպրոցական սնունդը միակն է, որը նրանք ուտում են օրվա ընթացքում». վտանգված է 370 միլիոն երեխայի ապագան

Մայիս 01,2020 16:18

Այս օրերին, երբ ՔՈՎԻԴ-19 ճգնաժամի պատճառով աշխարհում աղքատ բնակչության շրջանում բարձրացել է սովի ցուցանիշի մակարդակը, Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ են անում կառավարություններին՝ կանխարգելել երեխաների հնարավոր թերսնուցումը, մասնավորապես այն 370 միլիոն երեխաների համար, որոնք դպրոցների փակման հետևանքով բաց են թողնում դպրոցական ճաշը:

«Աշխարհում միլիոնավոր երեխաների համար դպրոցական սնունդը միակն է, որը նրանք ուտում են օրվա ընթացքում: Առանց դրա՝ նրանք քաղցած են մնում, ինչը սպառնում է նրանց առողջությանը և մեծացնում դպրոց չհաճախելու հավանականությունը։ Այս երեխաները կորցնում են աղքատությունից խուսափելու իրենց լավագույն հնարավորությունը: Մենք հի՛մա պետք է գործենք, որպեսզի առողջապահական համաճարակը սովի աղետի չվերածվի»,- նշել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիզլին (David Beasley):

«Դպրոցը շատ ավելին է, քան կրթություն ստանալու համար նախատեսված վայր: Շատ երեխաների համար այն անվտանգության, առողջապահական ծառայություններ ստանալու և սնվելու փրկարար օղակն է: Եթե մենք հիմա չգործենք ամենախոցելի երեխաների համար կենսարար նշանակության ծառայությունների մատուցումը մասսայական դարձնելով՝ ՔՈՎԻԴ-19- ի պատճառած ավերիչ հետևանքները գալիք տասնամյակների ընթացքում դեռ կզգացվեն», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:

Դպրոցական սննդի ծրագրերից բացի, աղքատ երկրներում ապրող երեխաները դպրոցներում հաճախ օգտվում են բժշկական ծառայություններից, ինչպիսիք են՝ պատվաստումները և ճիճվաթափությունը, որոնք իրականացվում են իրենց դպրոցների միջոցով:

Համագործակցության համաձայն, ՊՀԾ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջիկա ամիսներին աջակցելու են կառավարություններին, որպեսզի դպրոցների վերաբացումից հետո ապահովեն դպրոցական սննդի և առողջապահական ծրագրերի հասանելիությունը դպրոց հաճախող երեխաների համար։ Սա նաև խթան կհանդիսանա ծնողների համար, որպեսզի վերջիններս իրենց երեխաներին դպրոց ուղարկեն։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031