Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է

Մայիս 01,2020 15:45

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառմանը դիմելու կարգը պարզեցվել է, ուստի եթե աջակցություն ստանալու համար ձեր դիմումին դեռ պատասխան չեք ստացել, ապա կարող եք ևս մեկ անգամ փորձել, արդեն պարզեցված ընթացակարգով:

📌Հիշեցնենք, որ այս ծրագրի շահառու են հանդիսանում այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա, որի երկու ծնողները կամ միայնակ ծնողը չեն ունեցել գրանցված աշխատանք՝ 2020 թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թ. մարտի 12-ից մինչև 2020 թ. մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում:

📣Միջոցառման շահառու են համարվում նաև մինչև 18 տարեկան երեխայի խնամակալը և 2020 թ.-ի մարտի 12-ի դրությամբ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (ֆիզարձակուրդում) գտնվող ծնողը, որի ամուսինը չի աշխատում։

Շահառու չեն հանդիսանում այն քաղաքացիները, ովքեր
✅ ընտանեկան նպաստ են ստանում,
✅ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում,
✅ մինչև 2020 թ.-ի մարտի 12-ն ունեցել են հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և նախորդ ամիսների միջին աշխատավարձը կազմել է 500,000 դրամ և ավելին,

✅2020 թ. Մարտի 31-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել:

💻Դիմելու համար մուտք գործեք https://dimum.ssa.am և լրացրեք դիմումը:
📝Հետևեք դիմումի մուտքագրման ուղեցույցին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031