Մայիսի 4-ից ՀՀ-ում վերացվելու է քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակումը, սակայն պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման ռիսկով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքով՝ վերացվելու են գրեթե բոլոր սահմանափակումները, բացառությամբ տնտեսական գործունեության որոշ տեսակների:
Սիմոնյանը նշեց. «Փակ են լինելու բոլոր հանրախանութները, մոլերը, աշխատելու են միայն իրենց տարածքում գործող մանրամեծածախ առեւտրի խանութները, գյուղատնտեսական շուկաները, մշակող արդյունաբերությունը, կահույքի, կոշիկի, տեքստիլի արտադրությունը: Կգործեն միայն այն ռեստորաններն ու սրճարանները, որոնք ունեն բացօթյա տարածք, իսկ փակ տարածքներում սպասարկում չի իրականացվի»:
Փոխնախարարը տեղեկացրեց. «Կբացվեն նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքները, կենդանաբանական այգին, սպորտային ակումբները, տեղի կունենան միայն պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումները: Կգործեն նաեւ անհատական ծառայությունները՝ լվացման, մաքրման, չորացման, նաեւ՝ վարսավիրանոցները: Ցանկացած ոլորտի համար կլինի ուղեցույց՝ առողջապահական կանոնների վերաբերյալ, որոնց պահպանումը խիստ կհսկվի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ