Այսօր՝ մայիսի 1-ին, կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ վիրավորը նախկինում եղել է դատապարտված, քրեական աշխարհում ունի ճանաչում և դատարանի որոշմամբ վերջերս է գրավով ազատ արձակվել։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: