Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. Նահանջ ենք արձանագրում՝ խոսքի ազատության ոտնահարման, մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում

Մայիս 01,2020 14:39

«Հայելի» ակումբի վրա հարձակման դեպքով հարուցված քրեական գործը նախաքննությունից 7 ամիս անց կկարճվի: Այսօր այս մասին «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեցին ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանն ու նրա ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:

Անժելա Թովմասյանի խոսքով, դեռ իրենց ակումբի վրա հարձակում գործած «Հեղափոխության պահապաններն» են իրեն դատի տվել՝ «5-րդ ալիքում» հարցազրույցի ժամանակ իրենց խուլիգան որակելու համար.

«Իրենք են դիմել դատարան, պատկերացնո՞ւմ եք՝ ուր ենք հասել: Արդեն զավեշտի է վերածվել: Շատ կոնկրետ՝ այս մարդկանց տված է «Նիկոլի թուղթ» ու իրենց կարելի է ամեն ինչ…ե ս շատ զայրացած չեմ, որովհետեւ գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը պանդորայի արկղը բացել է, այնպես որ թող ինքը սպասի, եթե ոչ այսօր, ապա վաղը, եթե այդպիսի այլանդակություններին տալիս ես թուղթ, հնարավորություն, անպատժելիության այս ողջ մեխանիզմը գործում է, ապա շատ շուտ սա թակելու է ձեր դուռը…»:

Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանն էլ հիշեցրեց՝ ակումբի վրա հարձակման դեպքը տեղի էր ունեցել ուղիղ եթերում, իսկ այդ ուղիղ եթերով ակնհայտ երեւում էին խուլիգանական արարքները, արդարադատության իրականացման դեմ ուղղված ոտնձգությունները, մարդու նկատմամբ խտրական մոտեցումների դրսեւորումը, լրատվամիջոցների աշխատանքի խոչընդոտումը. «Այս 4 հանցակազմերը, որոնք նախատեսված են ՀՀ Քր. օրենսգրքով, այդ ուղիղ եթերով տեսել ենք, իրավապահները պետք է գնահատական տային ու մեղադրյալ ներգրավեին: Բայց առաջին օրվանից զգացինք, որ իրավապահ մարմիններն այս ուղղությամբ չեն ցանկանում լուրջ քննություն իրականացնել, մեղադրանքներ առաջադրել: Ստիպված հարուցեցին միայն լրագրողի օրինական աշխատանքի խոչընդոտմանը վերաբերող մեղադրանք: Մենք միջնորդեցինք այլ հոդվածներով եւս մեղադրանք առաջադրել, մեր միջնորդությունները չմերժվեցին, բայց ասացին՝ այս պահին չենք քննարկում: Երեկ ստացանք լուր. որ քննիչը պատրաստվում է գործը կարճել: Պարզվում է 7 ամսվա ընթացքում մեր քննիչը կատարել է միայն մի քանի գործողություն, գործը մեկ հատորից էր, բայց քննիչը ձգեց յոթ ամիս…երբ որ գործը կարճելու որոշումը լինի, մենք բողոքարկելու ենք այդ որոշումը ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ եւ կունենանք հաջողություն, բայց մինչ այդ, այստեղ նահանջ ենք արձանագրում խոսքի ազատության ոտնահարման, մարդու իրավունքների ոտնահարման համատեքստում»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով, «Հեղափոխության պահապանները» գործում են Նիկոլ Փաշինյանի անմիջական հովանավորչությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031