Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ֆորսմաժորային իրավիճակում բարեգործություններն անգնահատելի են»

Մայիս 01,2020 14:00

Հարությունյան-Գրիգորյան ընտանիքների բարեգործական նախաձեռնությունը համաքաղաքացիներին

Հայաստանում շարունակվում են  նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում իրականացվող միջոցառումներն ու բարեգործական ակցիաները:

Այս անգամ բարեգործության հետքերով հասանք Լոռու մարզի քաղաք Վանաձոր: Հարությունյանների եւ Գրիգորյանների ընտանեկան նախաձեռնությամբ ավելի քան 60 ընտանիք ստացավ սնունդով լի փաթեթներ:

Բելգիայում բնակվող Հարություն Հարությունյանը երջանկահիշատակ մոր՝ Ֆլորա Հարությունյանի անունից ցանկություն է հայտնել օգնել սոցիալապես անապահով համաքաղաքացիներին: Վերջինիս աջակցությամբ՝ Վանաձորում բնակվող քրոջ՝ Գրիգորյանների ընտանիքը իրականացրեց այս նախաձեռնությունը:

Նախաձեռնությունն իրականացնող  Հովհաննես Գրիգորյանի խոսքերով՝ պետք է յուրաքանչյուրը գիտակցի իրավիճակի լրջությունն ու հնարավորության սահմաններում  օգնի կարիքավորներին. «Այս դժվար պայմաններում մեր ընտանիքը ցանկացավ  օգնել մեր համաքաղաքացիներին, ինչը կենդանության օրոք մեր տատիկն էր միշտ անում: Այս քայլով մենք ցանկացանք շարունակել նրա բարի գործն ու կորոնավիրուսի հետեւանքով  սոցիալական խնդիրների առաջ կանգնած մարդկանց համար   պատրաստեցինք  սնունդով լի տոպրակներ, եւ  անմիջապես  Ֆլորա տատիկիս անունը  կրող հաստատությունից փոխանցեցինք  նրանց»:
flora vanadzor

Հովհաննեսի կնոջ՝ Հայկուշ Մեմբրեյանի հաղորդմամբ՝ իրենք նախապես ցուցակագրել էին շահառուներին՝ ընդգրկելով անապահով եւ թոշակառու քաղաքացիների: Վերջիններս, անձնագրով ներկայանալով, ստանում էին օգնության փաթեթները:

Նշենք, որ մոտ 20 կգ կշռող փաթեթների մեջ ներառված էին  ալյուր, ձեթ, մակարոնեղեն, հատիկեղեն, քաղցրավենիք, շաքարավազ եւ սուրճ:

Շահառուներից Մարիետա Ղազախեցյանն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հարությունյան եւ Գրիգորյան ընտանիքներին. «Այս ֆորսմաժորային իրավիճակում, որում բոլորս ենք գտնվում, նմանատիպ բարեգործություններն անգնահատելի են: Թող այս ընտանիքների քայլը օրինակելի լինի այն մարդկանց համար, ովքեր իրենց ստվերում են պահում այս օրհասական պահերին»:

Անուշիկ ՅՈԼՉԻՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031