Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը լրացուցիչ մանրամասներ է հայտնում կորոնավիրուսից մահացած երիտասարդ կնոջ մասին. «27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։
Ցավոք, կորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրեց երիտասարդի առողջական վիճակը և նրա կյանքը չհաջողվեց փրկել։