Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Մանուկյան. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում գումարների անհամապատասխանության մասին բարձրաձայնողներից փորձում են անպայման ազատվել

Մայիս 01,2020 11:26

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ՖԲ իր էջում գրում է. «Տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մի քանի ամիս անց, որպես «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, առաջինը բարձրաձայնեցի, որ վարչապետի կողմի հայտարարված թվերը հիմնադրամում չեն արտահայտվում. դրանք կամ յուրացվում են, կամ` թերհավաքագրվում. այդ տենդենցը գնալով խորանում էր, որևէ քայլ չէր ձեռնարկվում, իմ շարունակական բարձրաձայնումները նախկինի պես մնում էին` «ձայն բարբառոյ յանապատի»` իշխանություններին համար դառնալով այլևս խիստ անհաճո:

Ի դեպ. այս ամենին զուգահեռ` հիմնադրամը նաև ինը ամիս շարունակ նիստ չի գումարում: Առ ժամանակ առաջ նամակ ստացա, որ ինձ հեռացնում են հիմնադրամից, խնդրեցի` հարցին իրավական կարգավորում տալ և ինձ ներկայացնել իրավական հիմքը, որովհետև ընտրվել եմ հինգ տարի ժամկետով:

Հ.Գ. Ստացվում է, որ իշխանությունները` գումարների անհամապատասխանության մասին բարձրաձայնողներից փորձում է անպայման ազատվել`այս կամ այն պատրվակով հեռացնելով նրանց հիմնադրամից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031