Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականները հաստատել են Ռեմդեսեվիրի անվանումով դեղամիջոցի արդյունավետությունը կորոնավիրուսի բուժման գործընթացում

Մայիս 01,2020 09:58

Հակավիրուսային Ռեմդեսեվիր անվանումով դեղամիջոցը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում՝ վկայում են կլինիկական փորձարկումները: Փորձարկումները շարունակվում են, բայց նախնական արդյունքները համոզիչ են, որպեսզի ԱՄՆ-ի ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը (NIAID) հատուկ հայտարարություն տարածի, որը հաստատում է դեղամիջոցի արդյունավետությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

NIAID-ի ղեկավար Էնտոնի Ֆաուչինին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ փորձի արդյունքների համաձայն՝ Ռեմդեսեվիրը միանշանակ դրական է ազդում և արագացնում է առողջացման գործընթացը:

Փորձարկմանը, որ սկսվել էր ավելի քան 2 ամիս առաջ՝ փետրվարի 21-ին, մասնակցել է կորոնավիրուսով հիվանդ շուրջ 1000 մարդ՝ ԱՄՆ-ից, Ասիայից, Եվրոպայից: Փորձերն ապացուցել են, որ Ռեմդեսիվիրը կորոնավիրուսի ախտանիշների տևողությունը 15 օրից կրճատում է 11-ի:

Եթե հետազոտության վերջնական արդյունքները շատ չտարբերվեն միջանկյալ արդյունքներից, Ռեմդեսեվիրը կդառնա կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը, որի կլինիկական փորձարկումները հաջող են անցել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031