Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյանին չի զար­մաց­րել, որ «Իմ քայ­լի» կին գոր­ծըն­կեր­նե­րը չեն դա­տա­պար­տել Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխնա­խա­գահի՝ ի­րեն ուղղ­ված վի­րա­վո­րա­կան ար­տա­հայ­տու­թյու­նը. «Իրատես»

Մայիս 01,2020 09:30

Քա­ղա­քա­կա­նու­թյամբ զբաղ­վե­լը գայ­թակ­ղու­թյուն է, եր­բեմն չես էլ զգում, թե ինչ­պես ես մո­լո­րու­թյան մեջ հայ­տն­վում, պաշ­տո­նից գլուխդ սկ­սում է պտտ­վել, գոր­ծըն­կեր­նե­րիդ ա­սած­նե­րը չես լսում, բազ­մա­կար­ծու­թյան նկատ­մամբ ան­հան­դուր­ժող վե­րա­բեր­մունք ես ցու­ցա­բե­րում: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­ՆԻ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԸ, հս­տա­կեց­նե­լով` վե­րոն­շյալ հատ­կա­նիշ­նե­րը բնո­րոշ են պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին, որ կար­ծում են, թե միայն ի­րենք են ժո­ղովր­դին ներ­կա­յաց­նում: Մեր իշ­խա­նու­թյու­նը նույն­պես պո­պու­լիս­տա­կան է, ա­սում է Սամ­սո­նյա­նը, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ իմ գոր­ծըն­կեր­նե­րը ծու­ղա­կում են հայ­տն­վել, դա­դա­րել են լսել այ­լա­կար­ծու­թյու­նը, ամ­բար­տա­վան ու մե­ծա­միտ են դար­ձել:

«Մտա­ծում են՝ ե­թե ման­դատ ու­նեն, ա­պա ի­րա­վա­սու են մո­տե­նա­լու երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան ամ­բիո­նին ու այն­պի­սի բա­նե­րից խո­սե­լու, որ կա­րող են վնա­սել պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րին, ար­ժեք­ներ ոտ­նա­հա­րել, մեզ՝ ի­րենց գոր­ծըն­կեր­նե­րին, վի­րա­վո­րել և այլն: Այս ա­մե­նը ցույց է տա­լիս, որ նրանք գլ­խապ­տույտ ու­նեն: Նման մար­դիկ վտան­գա­վոր են պե­տու­թյան և հա­սա­րա­կու­թյան հա­մար, ո­րով­հետև, երբ մարդ կորց­նում է ող­ջամ­տու­թյունն ու ընդ­դի­մա­խո­սին փոր­ձում նսե­մաց­նել, թի­րա­խա­վո­րում նրա անձն ու զր­պար­տում, վի­րա­վո­րե­լով նրան, ա­պա թու­նա­վո­րում է քա­ղա­քա­կան դիս­կուր­սը: Սա ան­չափ վտան­գա­վոր երևույթ է: Ի վեր­ջո, Ազ­գա­յին ժո­ղո­վի ամ­բիո­նը նաև դաս­տիա­րա­կող հատ­կու­թյուն ու­նի, մեզ լսում են բազ­մա­թիվ քա­ղա­քա­ցի­ներ ու օ­րի­նակ վերց­նում մեզ­նից: Խոր­հր­դա­րա­նում, ի­հար­կե, քա­ղա­քա­կա­նա­պես սուր մտ­քեր կա­րող ես ար­տա­հայ­տել, քա­ղա­քա­կան «մե­սիջ­ներ» հղել, բայց դա անձ­նա­կան վի­րա­վո­րան­քի տի­րույթ տա­նելն ան­թույ­լատ­րե­լի է: Հատ­կա­պես այն իշ­խա­նու­թյան կող­մից, որն ա­սում է, թե ե­կել է ար­ժե­հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լու»,- ըն­դգ­ծում է նա:

Պատ­գա­մա­վո­րին չի զար­մաց­րել այն հան­գա­ման­քը, որ «Իմ քայ­լի» կին գոր­ծըն­կեր­նե­րը չեն դա­տա­պար­տել Ազ­գա­յին ժո­ղո­վի փոխնա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նի՝ ի­րեն ուղղ­ված վի­րա­վո­րա­կան ար­տա­հայ­տու­թյու­նը: Վս­տա­հեց­նում է՝ ծանր չի տա­րել, քա­նի որ ա­ռանձ­նա­պես մեծ ակն­կա­լիք­ներ չի էլ ու­նե­ցել նրան­ցից. գոր­ծըն­կեր­ներն ի­րենց ա­զատ խոս­քի և մտ­քի տե­րը չեն, հա­սա­րա­կու­թյու­նը բա­ժա­նել են սև ու սպի­տա­կի, ան­գամ օ­րենք­ներն են դի­տար­կում այդ տի­րույ­թում. «Ե­թե եր­կու տա­րի ա­նընդ­մեջ ա­սեմ, որ մա­ծու­նը սև է կամ սպի­տակ, ա­պա ո­րոշ ժա­մա­նակ անց նույն վե­րա­բեր­մունքն եմ ակն­կա­լե­լու նաև այն մարդ­կան­ցից, ո­րոնց հա­մո­զում եմ, թե մա­ծունն ինչ գույ­նի է: Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում գրա­ռում­ներ տե­սա, որ պատ­գա­մա­վոր­նե­րը գնա­հա­տում էին Ա­լեն Սի­մո­նյա­նի նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լու հան­գա­ման­քը, ին­չը ի­հար­կե ող­ջու­նե­լի է, բայց ե­թե խոր­հր­դա­րա­նա­կան ամ­բիո­նից ինչ-որ ար­ժեք­ներ փչաց­նում ես, ա­պա նույն ամ­բիո­նից պետք է փոր­ձես վե­րա­կանգ­նել դրանք»:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031