SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է կատարվում երեկ՝ ապրիլի 29-ին Կումայրիի ոստիկանություն դիմած Վալերի Սարգսյանի դիմումի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնել է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժնի նախկին ինկասատոր, 33-ամյա Տարոն Պապոյանը 2019 թ.-ի մարտի 15-ին ստացել է 10 մլն դրամ գումար՝ Երևանում գործող բանկերից մեկի դրամապահոց հանձնելու համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ վերջինս ողջ գումարը չի հանձնել դրամապահոց, ինչպես նաև «Հայինկասացիա» ՓԲԸ Գյումրու բաժին չի ներկայացրել գումարի մուտքագրման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: