Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը սոցիալական կոմունալ համերաշխության բանաձև է առաջարկում

Ապրիլ 30,2020 23:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կրկին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր կոմունալ վճարներին։

Նա նշեց, որ շատ դժվար է տեղորոշել այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն։ Նրա խոսքերով՝ կառավարությունը աջակցել է բաժանորդների 90 տոկոսին, որոնց 30-40 տոկոսը այդ աջակցության կարիքը չուներ, իսկ մնացած 50-60 տոկոսին բավարար աջակցություն են տվել կամ ավելի քիչ, քան դրա կարիքն ունեն։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը աջակցության կարիքը չունեցող քաղաքացիներին խնդրել էր գումարը փոխանցել Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին, սակայն նա այժմ այլ բան է առաջարկում։

«Օրինակ, եթե դուք փետրվարին 25 հազար դրամի հոսանք եք վառել, երկուշաբթի կամ առավելագույնը երեքշաբթի ձեր հաշվին 7500 դրամ փոխանցվելու է։ Բայց եթե դուք այդ 7500 դրամի կարիքը չունեք, մենք ձեր տեղը արդեն ձեր 7500 դրամը փակել ենք, նայեք, օրինակ, ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների մեջ, ձեր բարեկամների մեջ ով կա, որ էդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքը ունի, տարեք իր տեղը վճարեք։ Եվ դրանով կստացվի, որ դուք մեզ կօգնեք, որ կառավարության 4.5 միլիարդ դրամով 100 տոկոսով փակենք այն մարդկանց կոմունալները, որոնք դրա կարիքը ունեն, բայց մենք չենք կարողացել փակել, որովհետև նրանց նույնականացնելու խնդիր ենք ունեցել։ Եվ հիմա, իրենց հետ ձեզ էլ ենք օգնել, ժողովուրդ ջան, նրանց, ովքեր այդ օգնության կարիքը չունեն՝ մեկին՝ 7000 դրամ, մեկին՝ 5000 դրամ, մեկին՝ 4000 դրամ։ Եթե դուք այդ օգնության կարիքը չունեք, ուղղակի ձեր գրպանից, նայեք՝ ով կա շրջապատում մարդ, որ դրա կարիքն ունի, իրենց կոմունալի ծախսը տարեք վճարեք, որովհետև ձեր հաշվին մենք արդեն 7500 դրամ դրել ենք։ Սա է գաղափարը, և սա կլինի իսկապես սոցիալական կոմունալ համերաշխություն, որովհետև ենթադրենք, եթե ոչ թե 4.5 միլիարդ դնեինք, այլ՝ 10 միլիարդ դնեինք, էլի նույն բանաձևն էր գործելու»,- առաջարկեց Նիկոլ Փաշինյանը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Նիկոլ Փաշինեան (Իջեւանի բարբառով ). – Էս մասը պարզ ե՞մ ես ասում:
    Աննա Յակոբեան (բարձրաշխարհիկ երեւանցու ձայնով). – Այո՛, միանշանակ պարզ է:
    ))
    Թատրոն է 🙂 🙂
    https://www.youtube.com/watch?v=5Ju0ljkeHUI

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930