Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տպավորություն ստացա, որ խոսքը գնացել է, պատկերավոր ասած, սալա-կոնյակային կենացների մասին». Արմեն Աշոտյան

Ապրիլ 30,2020 23:15

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ըստ ԱԳՆ պաշտոնական կայքի, այսօր տեղի ունեցավ Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Դմիտրո Կուլեբայի հեռախոսազրույցը:

Ինչ խոսք, նորմալ է եւ ճիշտ, որ մեր ԱԳ նախարարը պարբերաբար շփումներ է ունենում այլ երկրների իր գործընկերների հետ։

Հատկապես, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը հայ հասարակությունը ցնցվեց ուկրաինական ԱԳՆ-ի կողմից տարածած շրջաբերականից, ըստ որի, նրանք հորդորում էին իրենց պաշտոնյաներին չօգտագործել Հայոց ցեղասպանություն եզրույթը եւ չմասնակցել հիշատակի միջոցառումներին։

Իրավիճակը փրկեց Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը, սակայն ուկրաինական արտաքին գերատեսչության տհաճ պաշտոնական դիրքորոշման նստվածքը մնաց։

Ընթերցելով այսօրվա հաղորդագրությունը՝ հույս ունեի, որ թեկուզ դիվանագիտական լեզվով մեր նախարարը կանդրադառնար իր գործընկերոջ գերատեսչության անթույլատրելի պահվածքին։

Սակայն, ավաղ, գոնե պաշտոնական հաղորդագրության մակարդակով այս խնդրի արծարծում չկար եւ տպավորություն ստացա, որ խոսքը գնացել է, պատկերավոր ասած, սալա-կոնյակային կենացների մասին։

Հ.Գ. Հիշեցի, որ անցյալ տարի նույն օրը, Նիկոլ Փաշինյանը ռուսական ալիքներից մեկով, թողնելով մի կողմ օրվա ծանր խորհուրդը, ժիր եւ ժպտերես կերպով Զելենսկուն խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պետք է շփվել Պուտինի հետ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930