Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը թրաֆիքինգի վրա մտահոգիչ է: Այս մասին ասվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Վալյանթ Ռիչիի հայտարարությունում: Ռիչին պատրաստակամություն է հայտնել օժանդակել ԵԱՀԿ անդամ պետություններին թրաֆիքիգնի դեմ պայքարի ծրագրեր, օրենսդրական նախաձեռնություններ մշակելու հարցում:
Նա ԵԱՀԿ անդամ երկրների իշխանություններին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի պայմաններում ապահովել տնտեսական, սոցիալական աջակցության ծառայությունների համընդհանուր հասանելիություն, այդ թվում՝ գործազուրկների համար, ինչպես նաև կեցության իրավունք տրամադրել ներգաղթյալների և ապաստան հայցողներին՝ անկախ վերջիններիս իրավական վիճակից: Վայլանթ Ռիչին հորդորել է առաջնահերթ աջակցել ռիսկային ոլորտներում ներգրավվածներին, ինչպիսիք են մարմնավաճառները և կոչ արել թրաֆիքինֆգի զոհերին անմիջապես ապահովել բնակավայրով, տրամադրել բժշկական, հոգեբանական օգնություն: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցչի խոսքով՝ իրավապահ մարմինները ևս պետք է պատրաստակամ լինեն աջակցելու թրաֆիքինգի զոհերին և հնարավորինս շուտ բացահայտելու թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբերին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ