Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Օրբանի «վասալ» Օլիվեր Վարհելին սերտ հարաբերություններ ունի ավտոկրատ առաջնորդ Էրդողանի և բռնապետ Ալիևի հետ. եվրախորհդարանական

Ապրիլ 30,2020 21:21

2010թ. ապրիլին Հունգարիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները փոխեցին երկիրը, բայց դեպի վատը: Վիկտոր Օրբանը երկրորդ անգամ ստանձնեց իշխանությունը, իսկ այսօր՝ տասը տարի անց, մենք տեսնում ենք, թե ինչպես է վարչապետը երկիրը վերածել ապօրինի պետության՝ անտեսելով օրենքի հիմնական սկզբունքները, գրում է Եվրախորհրդարանի պատգամավոր Ուդո Բուլմանը (Udo Bullmann):

«Օրբանի կողմից ժողովրդավարության սխալ ընկալումը տարածվում է նաև երկրի սահմաններից դուրս և թափ է հավաքում Արևելյան Բալկաններում, ինչպես նաև ԵՄ-ում՝ ծայրահեղ աջակողմյան ուժերի հետ համագործակցությամբ: Բայց սա դեռ վերջը չէ: Նրա վասալները ազդեցիկ պաշտոններ են ստանում եվրոպական ինստիտուտներում՝ ձեռք բերելով ռազմավարական կարևոր պորտֆելներ, որոնց միջոցով էլ առաջ են մղում Օրբանի վտանգավոր քաղաքականությունը ԵՄ-ում և վերջինիս սահմաններից դուրս: Այն ժամանակ, երբ միավորված Եվրամիության անհրաժեշտություն կա, նրա բռնապետ դեսպանները ակտիվորեն մասնակցում են Եվրոպայի բաժանմանը»,-գրում է եվրախորհրդարանականը:

Նրա խոսքով՝ այդ դեսպաններից մեկն էլ Օլիվեր Վարհելին է, որը զբաղեցնում է Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատարի պաշտոնը: Հոդվածագիրը շեշտում է, որ Վարհելին սերտ հարաբերություններ ունի այնպիսի խնդրահարույց երկրների ղեկավարների հետ, ինչպիսիք են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Թուրքիայի ավտոկրատ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը: Ուդո Բուլմանն ընդգծում է, որ Վարհելիի և վերոնշյալ երկրների ղեկավարների կապն էլ ավելի է ամրապնդվել այն բանից հետո, երբ Վարհելին զբաղեցրել է առանցքային պաշտոն ԵՄ-ում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930