Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա, հաստատ, այն դուխով ու հեղափոխական իշխանությունը չէր, որ պետք է գար». Նինա Կարապետյանց

Ապրիլ 30,2020 20:30

Թե իրեն մտահոգող հնարավոր քաղաքական հեղաշրջման ժամանակ ո՞ր ուժը որո՞վ է փոխարինվելու, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը խորհուրդ է տալիս, որպեսզի այդ խնդրով զբաղվի ԱԱԾ-ն, թեեւ կասկածում է այդ ծառայության գոյությանը:

«Այս նույն պառլամենտը, այս նույն կառավարությունը ոչինչ չարեցին, որպեսզի այս երկու տարվա ընթացքում մենք ունենայինք վերափոխված ԱԱԾ, դատարաններ, դատական համակարգ, արդարադատություն իրականացնող մարմիններ: Ես երկու տարի անընդհատ կրկնել եմ նույն բանը՝ հեղափոխությունը հարվածը ստանալու է արդարադատությունն իրականացնող մարմիններից:

Եվ իմ տեսակետը նորից պնդում եմ: Այս թավիշը, որ ներկայացվում էր, որպես բարիություն, սեր, համերաշխություն, իրականում որոշումներ կայացնելու ունակության բացակայությունն էր ու նաեւ պատասխանատվությունից խուսափելու միջոց: Այս իշխանությունները փորձում են ոչ ստանդարտ որոշումներ չկայացնել, որպեսզի դրա համար պատասխանատվություն չկրեն: Սա հաստատ այն դուխով ու հեղափոխական իշխանությունը չէր, որ պետք է գար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930