Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է ավելի քան 7000-ով, ինչը ռեկորդային աճ է: Կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 106 հազարը, վիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 1070 մարդ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, միայն Մոսկվայում 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 3093 նոր դեպք, մեկ օրում մահացել է 101 մարդ, որի 65-ը՝ մայրաքաղաքում:
Նշենք, որ աշխարհում Covid-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 3 միլիոն 231 հազարը, հիվանդությունից ապաքինվածներինը՝ 1 միլիոնը, մահացել է շուրջ 228 հազար մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ