«Տեղի ունեցածի առթիվ քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է: Անձինք հաղորդումներ են տվել ոստիկանության բաժնում»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Հանձնարարել եմ, որ նյութերը փոխանցեն հատուկ քննչական ծառայություն, եւ դատավարական հետագա ընթացքը՝ նյութերի նախապատրաստումը, կիրականացնի ՀՔԾ-ն»,-տեղեկացրեց Դավթյանը:
Նա հերքեց տեղեկությունը, թե միջադեպի մասնակիցներից որեւէ մեկը ձերբակալված է. «Անձին ձերբակալել կարելի է հարուցված քրեական գործով, իսկ այդ փաստով հարուցված քրեական գործ այս պահին չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ