«Մեդիա կենտրոնում» կազմակերպված հեռավար քննարկման թեման ապրիլի 28-ին խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն էր:
Իրականում նման միջադեպեր եղել են բոլոր գումարումների խորհրդարանում: 7-րդ գումարման խորհրդարանը նախորդներից տարբերվում է լեգիտիմությամբ: Սակայն հետհեղափոխական Հայաստանում սոցիալական արդարության սկզբունքը կարեւորվում է առավել, հետեւաբար, ընտրողները շատ ավելի զգայուն են, թե ինչո՞ւ իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչները պետք է բարձր աշխատավարձ եւ պարգեւավճարներ ստանան, իսկ աշխատանքի արդյունավետությունը առնվազն խորհրդարանում որոշ դեպքերում գնահատվի անբավարար: Այս ֆոնի վրա հասունանում է պատգամավորների հետկանչման պահանջը:
«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ գնահատելով այսօրվա խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը, թե ԱԺ-ն որքանո՞վ է համարժեք գնահատում իրականությունը եւ ինչքա՞ն է ճանաչում այն հանրությանը, որի համար օրենքներ է մշակում, ասաց. «Մենք ունեցանք հեղափոխությանը հաջորդող ընտրություններ եւ պառլամենտ, որից բոլորիս ակնկալիքները շատ-շատ ավելի մեծ էին: Վստահ եմ, որ հեղափոխության ալիքի վրա այս պառլամենտը կարող էր եւ պետք է աներ բազմաթիվ գործողություններ, որոնք մեզ կտանեին դեպի այսպես կոչված՝ խոստացված պայծառ ապագա: Բայց իրականում մենք չտեսանք հեղափոխական մոտեցումներ, գաղափարախոսություն, օրենքներ, ինչը շատ ցավալի է: Մենք երկիրը ճիշտ ճանապարհով տանելու եւ էլի շատ բան բաց թողեցինք: Ես այս պառլամենտի աշխատանքը միշտ գնահատել եմ շատ ցածր: Ավելին ասեմ. շատերը, որոնք հայտնվեցին այս պառլամենտում հեղափոխական ալիքի վրա, ամենեւին այդ գաղափարների կրողը չէին, պատկերացում ու ցանկություն էլ չունեին: Հետեւաբար, ակնկալումների մեջ մենք էինք մի քիչ ավելի միամիտ: Իրենք պատահական հայտնվեցին պառլամենտում՝ առանձին բացառություններով: Մեծ մասը իրականում հեղափոխության հետ կապ չունեցող մարդիկ են ու չեն էլ զղջում, որ հեղափոխության ալիքը բաց թողեցին»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ