«Նման բնույթի շատ հայտարարություններ կարող են արվել, բայց, այո, նաեւ այդ բնույթի ամեն հայտարարություն հատկապես ստուգման անհրաժեշտություն ունենալու է: Բնականաբար, դրանք կստուգվեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ արտասահմանյան գործակալ լինելու մասին այսօրվա հայտարարությանը, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Հարցին՝ «դուք ունե՞ք տեղեկություններ, որ այդպես է», նա պատասխանեց. «Իմ տեղեկություններն իրենց արտացոլումը նախապես պետք է գտած լինեն քրեական գործերում կամ վարույթներում: Այդպիսի քրեական վարույթ չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ