Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չնայած ջերմաստիճանային ֆոնը բարձր է, լեռնային շրջաններում պահպանվում է ցրտահարության վտանգը. մայիս ամսվա կլիմայական բնութագիրը

Ապրիլ 30,2020 17:53

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` +8.20C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°C: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում` +17…+18°C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8…+10°C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.5°C, այստեղ դեռ  ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը +15°C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն  անցումը +10°C բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8…-10°C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -10C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+38°C (Արմավիր, Մեղրի):

Ջերմաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-10°C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°C:

Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:

Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):

Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում 120-130մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:

Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:

Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:

Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր:  Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն  է` 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի  հավանականությունը` միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված  օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Սևանա լճի 2020թ. մարտ ամսվա ջրային հաշվեկշիռը

Սևանա լճի ավազանում մարտին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 0.7…3.7°C, որը նորմայից բարձր է եղել 4…5 աստիճանով:

Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 11-ին՝ 11.0…14.0°C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 6…10 աստիճանով։

Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է մարտի 19-ին և 23-ին՝ -8.0…-3.0°C (Մասրիկում՝ մարտի 5-ին՝ -10.0°C), երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1.8…4.2 աստիճանով:

Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 20-70%։

Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ` 48.79 մլն.խոր.մ կազմել է նորմայի 95%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 16.1 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 39%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 46.7 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 174%։

Սևանա լճի մակարդակը ամսվա ընթացքում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.45մ։

Ջրային հաշվեկշռի տարրերը Ը ն դ ա մ ե ն ը  (մլն. մ3)
Ըստ տասնօրյակների ամսվա ընթացքում
1 2 3
  ՄՈՒՏՔ
Լիճը թափվող գետերով 14.39 16.0 18.4 48.79
Արփա-Սևան ջրատարով մուտք գործած ջրի ծավալը. այդ թվում ստորերկրյա ներհոսքը 5.09 7.70 4.75 17.54
Տեղումները լճի մակերևույթի վրա 1.80 11.0 3.30 16.1
Ստորերկրյա հոսք 2.60 2.60 2.70 7.90
Ընդամենը 23.88 37.30 29.15 90.33
ԵԼՔ
Հրազդան գետով 0.00 0.00 0.00 0.00
Գոլորշացում լճի մակերևույթից 19.9 9.90 16.9 46.7
Ստորերկրյա հոսք 0.40 0.40 0.40 1.20
Ընդամենը 20.3 10.3 17.3 47.9
Կուտակում    (նվազում) 0.00 0.00 12.7 12.7
Բացարձակ անկապք 3.58 27.0 -0.85 29.73
Հարաբերական անկապք % 15.0 72.4 2.83 32.9
Բնութագրեր Լճի մակարդ. մ Լճի մակերեսը.կմ2 Լճի ծավալը. կմ3
Ամսվա առաջին օրը 1900.44 1277.940 38.1003
Ամսվա վերջին օրը 1900.45 1278.035 38.1130
Միջին ամսական 1900.44 1277.940 38.1003

Մակարդակի փոփոխությունը ամսվա ընթացքում                                                   0.01     (մ)

Մակարդակի փոփոխությունը 01.01.20  31.03.20  ընթացքում                           0.02         (մ)

31.03.19 և 31.03.20 մակարդակի տարբերությունը                                       -0.01         (մ)

 

Հիդրոմետ ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930