Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետության կառավարման հիմքում դնելով հանրային և քաղաքական միասնականությունն ու համերաշխությունը՝ այսօր հանդիպել եմ ԱՀ արտաքին գործերի նախարար եւ վերջին համապետական ընտրություններում նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի հետ։
Քննարկել ենք մեր հայրենիքի առաջ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին եւ տարածաշրջանում վերջին զարգացումներին առնչվող մի շարք հարցեր։ Մեր երազանքների Արցախի կառուցման հետագա գործընթացներում կարևորել ենք երկրում փոխադարձ հարգանքի ու համերաշխության լիակատար մթնոլորտի ստեղծումը»։