Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև իրենք իրենց՝ մի օր բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը». Էլինար Վարդանյան

Ապրիլ 30,2020 16:28

Ներկառավարական հակասություններ

Կառավարման համակարգում հակասությունների, իրարամերժ հայտարարությունների ծավալը և որակը ապշեցնող է։

Տպավորություն է ստեղծվում, թե միասնական կառավարում այլևս գոյություն չունի, և ամեն լայվ պատասխանատու է միայն իր համար։ Վարչապետն ու նախարարները հակասում են ոչ միայն միմյանց, այլև իրենք իրենց՝ մի օր բան, վաղը՝ նույն թեմայով լրիվ հակառակը։

Հակասություններ արձանագրվում են ոչ միայն տեսակետների և անելիքների առումով, այլև՝ թվերի։ Թվում է, թե ընդամենը պետք է թվերը ճշտել, և դրանք նույնը կլինեն բոլորի համար։

Ապրիլի 21-ին ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը հայտարարել էր, որ մինչ այս պահը Հայաստան են վերադարձել մոտ 22000 մեր հայրենակիցներ։ Աշխարհագրությունը բավականին լայն է՝ ԱՄՆ, ՌԴ, Ղազախստան, Ուկրաինա, Չեխիա, եվրոպական այլ երկրներ:

Ժամանածների վերաբերյալ զարմանալիորեն այլ թիվ է ներկայացնում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում նա հայտնել է, որ Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի։

Ապրիլի 26-ին Արսեն Թորոսյանը Ազատություն ռադիոկայանի հարցազրույցում արձանագրեց, որ արտերկրից վերադարձածների 10-15 տոկոսի մոտ լինում են հաստատված դրական պատասխաններ։

Արտգործնախարարն ու իր փոխնախարարը լրիվ տարբեր թվեր են ներկայացնում. մի պարզ հարցի շուրջ՝ մոտ 300 տոկոսի անճշտություն։

Մնում է հարցնել՝ իսկ կարո՞ղ է Լավրովի հետ էլ են այդպես բանակցում ու մինչև հիմա չեն հասկանում՝ փուլայի՞ն, թե փաթեթայի՞ն լուծման մասին է խոսքը։

Առողջապահության նախարարը լրիվ այլ մոլորակ է ներկայացնում. ըստ նրա թվերի՝ միայն հայրենիք վերադարձածների հաշվին մենք պետք է ունենայինք մինչև 6-7 հազար հիվանդ։

Կարո՞ղ ենք ենթադրել, որ այսօր ողջ կառավարման համակարգն է այսպիսին՝ ցաքուցրիվ և անվստահելի։ Եթե այո, ապա կանխատեսումները խիստ ոչ հուսադրող են։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930