Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտին 5.000 դիմում է ուղարկվել միասնական հարթակի միջոցով. Հայաստանն առաջընթաց է արձանագրել էլեկտրոնային կառավարման գործիքների օգտագործման ուղղությամբ

Ապրիլ 30,2020 17:38

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ժամանակահատվածում զգալիորեն աճել է հանրային ծառայությունների էլեկտրոնային կառավարման գործիքներն օգտագործող մարդկանց թիվը:

2020 թ.-ի մարտին քաղաքացիների կողմից ավելի քան 5.000 դիմում է ուղարկվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով: Ապրիլ ամսին ևս նկատվել է դիմումների թվաքանակի էական աճ: Համեմատության համար՝ 2020 թ.-ի հունվարին ուղարկված դիմումների քանակը մի փոքր ավել է եղել 900-ից:

Սա ցույց է տալիս, որ էլեկտրոնային համակարգի ներդրումը ոչ միայն տարբեր պետական գերատեսչությունների հետ հաղորդակցվելու նորարարական միջոց է, այլ նաև օգտակար գործիք է, որը ավելի է հեշտացնում քաղաքացիների առօրյա կյանքը:

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակն ու պետական կառավարման բարեփոխումների մաս կազմող մի շարք այլ էլեկտրոնային կառավարման գործիքներ Հայաստանում ներդրվել են Եվրոպական միության աջակցությամբ և ուղղված են հանրային ծառայությունների մատուցման բարելավմանը:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930