Լրահոս
Օրվա լրահոսը

Աբովյանի բնակիչը Կարենիս համայնքից վարձակալել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր և ենթավարձակալության տվել. համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Ապրիլ 30,2020 15:26

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության և ՀՀ կադաստրի կոմիտեի համատեղ ուսումնասիրության արդյունքներով ՀՀ պետական վերահսկողական ծառայության իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքի և կից փաստաթղթերի հիման վրա` նյութեր են նախապատրաստվել, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի Կարենիս համայնքի նախկին ղեկավարը, առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, որպես համայնքի ղեկավար` 2011թ. մայիսի 5-ին Աբովյան քաղաքի բնակչի հետ կնքել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր, որով վերջինս Կարենիս համայնքից վարձակալել է համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0.02 հա մակերեսով հողատարածքը՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 100.000 դրամ վարձավճարով: Այնուհետև՝ 2011թ. հունիսի 8-ին 5 տարի ժամկետով  կնքված ենթավարձակալության պայմանագրով Աբովյան քաղաքի բնակիչը  նշված 0.02 հա  մակերեսով հողատարածքն ամսական 65.000 դրամ վարձավճարով հանձնել է ՓԲԸ-ի՝ ենթավարձակալության:

Նշված «արոտավայր» նշանակության հողատարածքում տեղադրվել են ալեհավաք կայաններ։ Այսինքն՝ նշված ժամանակահատվածում ենթավարձակալի կողմից վարձակալին, ընդհանուր առմամբ, վճարվել է շուրջ 5.440.000 ՀՀ դրամ, և Կոտայքի մարզի Կարենիս համայնք չի վճարվել ընդհանուր առմամբ 4.896.000 դրամ՝ համայնքի համար առաջացնելով ծանր հետևանքներ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Կարենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու  համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում Աբովյան քաղաքի բնակչի կողմից, որպես պատճառված վնասի  փոխհատուցում, վերականգնվել է 1.000.000 ՀՀ դրամ: 

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930